Tuesday, May 25, 2010

Դավիթ Բաբայան. «Արցախի չճանաչումը բարդ վիճակի մեջ է գցում հենց իրենց` քաղաքակիրթ երկրներին»:

Haynews.am. 25-5-2010- Ի պատասխան «Հայոց Աշխարհի» հարցերին` ԼՂՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, քաղաքագետ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցած կիրակի կայացած ընտրություններին, ասել է. «Այս ընտրությունները մեզ համար չափազանց կարևոր են նաև արտաքին աշխարհին որպես կայացած ժողովրդավարական պետություն ներկայանալու առումով»: Դավիթ Բաբայանի խոսքերով, եթե հաշվի առնենք այն, որ ընտրական գործընթացին հետևել է մոտ 130 դիտորդ ՀՀ-ից ու արտերկրից, ապա կարելի է ասել, որ այս ընտրությունների դերակատարությունը մեծ է նաև Արցախի միջազգային ճանաչման տեսանկյունից. «Արցախահայությունը ևս մեկ անգամ ի լուր աշխարհի արձանագրեց` Արցախը ժողովրդավարական երկրի է, որի չճանաչումը ժողովրդավարական պետությունների կողմից բավական բարդ վիճակի մեջ է գցում առաջին հերթին հենց իրենց` ժողովրդավարական աշխարհը ներկայացնող քաղաքակիրթ երկրներին»:

No comments: