Wednesday, May 26, 2010

The Jerusalem Post. «ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ պատերազմին»

Haynews.am. 26-5-2010- Իսրայելական The Jerusalem Post պարբերականն այսօր գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է պատերազմ սկսել Իրանի դեմ: Այսպես, ըստ թերթի, հենց դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ «պատահաբար» միջազգային մամուլի էջերին հայտնվել ամերիկացի գեներալ Դեյվիդ Պետրուսի այն հրամանը, որով նա իրավունք էր տալիս ամերիկյան հատուկջոկատայիններին Մերձավոր Արևելքի երկրներում անցկացնել հետախուզական գործողություններ, կապեր հաստատել երկրում գործող ընդդիմադիր խմբերի և միությունների հետ: Ըստ The Jerusalem Post-ի, այժմ Վաշինգթոնը նախապատրաստական շրջանում է, սակայն ուզում է հենց այժմ Թեհրանին հասկացնել, որ «ատոմային խնդրի չլուծման պարագայում կոշտ մեթոդներն անխուսափելի են»:

No comments: