Wednesday, May 26, 2010

ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

«Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացված «խորհրդարանական ընտրությունները», ասվում է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության հայտարարության մեջ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ վերահաստատում են լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին եւ դրա համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերում եւ կոչ է արվում շահագրգիռ կողմերին ակտիվացնել ջանքերը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար` Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան:

No comments: