Տիգրան Պասկևիչյան. Հրապարակախոս
-Մեր այս շարքի մասնակիցներից որևէ մեկը հստակ չի ձեւակերպել, թե ինչ է կատարվել Ղրղզստանում։ Ոմանք ասում են՝ բունտ, ուրիշներն՝ ապստամբություն: Հրանտ Տեր-Աբրահամյանն, օրինակ, ասում է` մենք չենք կարող ասել այդ սցենարը կլինի՞ մեզանում, թե՝ ոչ, որովհետև իրականում չգիտենք` այնտեղ ինչ է տեղի ունեցել:
-Համաձայն եմ Հրանտի ասածին։ Երբ այդ դեպքերը եղան, իմ մեջ ցանկություն առաջացավ գնալ-տեսնել` ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Չհաջողվեց, որովհետեւ դրա համար նյութական միջոցներ էին հարկավոր, որը չունեի։ Մենք մինչ օրս չենք հասկացել նաեւ, թե ի՞նչ է կատարվել հարեւան Վրաստանում, ի՞նչ էր «Վարդերի հեղափոխություն» կոչվածը՝ դրսից կազմակերպված դավադրությո՞ւն, ժողովրդական ընդվզո՞ւմ, թե՞ պարզապես իշխանափոխություն։ Նույնն է նաեւ Ղրղզստանի դեպքում, ու հիմա չեմ կարող ասել՝ դա եղավ դրսի՞ միջոցով, թե՞ ներքին պայթյուն էր։ Բոլոր դեպքերում, ապստամբության մոդելն ինձ համար ղրղզականը չէ, որովհետեւ այդօրինակ «հեղափոխությունը» բերում է ոչ թե լիցքերի ուղղորդման, այլ՝ պարպման։ Դրա համար էլ Ղրղզստանում պարբերաբար կրկնվում է նույնը։ 2008-ի փետրվարյան օրերին, երբ հաղթանակը շատ մոտ էր թվում, ես վախենում էի արագ իշխանափոխությունից։ Դրա մասին, կարծեմ, էլի եմ ասել։
-Սամվել Փարթամյանն ասում է, որ 2008-ի փետրվարյան դեպքերից հետո Հայաստանում սկսվեց հեղափոխություն, համամի ՞տ եք:
-Կարծում եմ` հեղափոխությունը Հայաստանում սկսվեց 2007-ի սեպտեմբերի 21-ին, երբ դժգոհությունը, լիցքը, ինչ-որ բան փոխելու ձգտումը, որ գոյություն ուներ ժողովրդի մեջ, մեկը կարողացավ ի մի բերել եւ ուղղորդել։ Փետրվարյան տասնօրյակն ուղղակի գագաթնակետն էր:
-Ասում են նաեւ, որ հեղափոխությունը շարունակվում է, ի՞նչ կարծիքի եք:
-Չասենք՝ հեղափոխություն, ասենք փոփոխությունների ձգտման գործընթաց: Հեղափոխությունը շատ կոնկրետ տերմին է, կոնկրետ հասկացություն։ Այն կոնկրետ գործողություններ է ենթադրում, դա էլ մարդկանց, շատ հաճախ, գցում է շփոթության մեջ: Թվում է, որ հիմա մարդիկ վրաններով հրապարակում նստած չեն, նստացույց չկա, երթեր չկան և այլն, ուրեմն ամեն ինչ մեռել է, հանգել է... բայց հեղափոխությունն ընթանում է։ Ինձ համար հեղափոխությունը Կոնգրեսի «100 քայլն» է։ Տնտեսական մի ծրագիր, որի մեջ տեսնում եմ վաղվա հասարակությունը։ Բայց շատերը դեռ չեն գիտակցում կամ չեն ուզում ընդունել, որ դա հեղափոխություն է, որովհետեւ 90-ականների ընդդիմության թեթեւ ձեռքով հեղափոխությունն ու զաբոռ ջարդելը նույնացել են։
-Այսինքն` երբ «100 քայլը» կյանքի կոչվի, դա կլինի հեղափոխությո՞ւն:
-Հեղափոխությունն արդյունքը չէ, հեղափոխությունն ընթացքն է։ Երբ նպատակն արդյունքն է, հեղափոխությունը դառնում է հույզերի պոռթկում։ Իսկ երբ հույզերի տեղը զբաղեցնում է միտքը, հեղափոխությունը վերածվում է ընթացքի։ Ես տեսնում եմ, որ այդ քայլերը կբերեն հասարակական լուրջ բարեփոխումների, ինչը չէի ասի պալատն անմիջապես գրավելու մասին։ Եթե ուշադիր կարդաք «100 քայլը», կտեսնեք, որ մարդը դառնում է գործոն։ Իսկ գործոն դարձած մարդը քաղաքացին է։ Կարող է թվալ, որ դա դեկլարացիա է, բայց դեկլարացիան հենց նրա համար է, որպեսզի լինի համեմատության առարկա։
Գործողության դրդապատճառը պետք է լինի միտքը, ոչ թե հույզը կամ խռովքը։ Հույզն ամբոխի վառելիքն է, միտքը՝ քաղաքացիական հասարակության։ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Վերաիմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա» նախընտրական կարգախոսը հենց ամբոխային տրամադրությունները տրանսֆորմացնելու նպատակ ուներ։ Ասում էր՝ եկեք տեսնենք, որտե՞ղ են ձեզ խաբել, ո՞նց են մոլորեցրել, հետո կորոշեք ձեր անելիքը։ Քաղաքացիական հասարակությունն, ի վերջո, առանց գնահատման մեխանիզմի, առանց այդ սանդղակի, գոյություն չունի։ Ընտրությունն էլ չի կարող լինել առանց համեմատության։
-Այդ առումով ի՞նչ է անում ընդդիմությունը:
-Ընդդիմությունը շատ բան է անում։ Եթե մեկը փորձի ամփոփել անցած երկու տարում արվածը, կտեսնի անհավասար պայքար, որում ընդդիմությունը, եթե չի հաղթում, չի էլ պարտվում։ Տնտեսական ծրագիրը կա, կարծեմ արդեն գրվում է առողջապահականը, գրվում է մշակութայինը. կարեւոր քայլեր են, որոնք, նորից եմ կրկնում, գուցե հիմա դեկլարատիվ են, վաղն անշրջելիություն են ապահովելու։ Ինձ համար ամենակարեւորը դեկլարատիվ այդ ծրագրերի մարդակենտրոնությունն է։ Միայն մարդակենտրոնությունը կարող է երաշխավորել առողջ հասարակության գոյությունը։ Օրինակ՝ առողջապահության ծրագիրը դեռ հրապարակված չէ, բայց ես կարծում եմ, որ դրա խորքային նպատակը պիտի լինի մարդու մեջ սեփական առողջության հանդեպ հարգանք սերմանելը։ Մեզանում բժշկի դիմելու սովորություն չկա. գաղտնիք չէ, որ մարդիկ բժշկի դիմում են ծայրահեղ դեպքում՝ չեն հարգում իրենց առողջությունը։ Եթե մարդն իր առողջությունը չի հարգում, երբ մարդն իր ցավը չի զգում, ինչպե՞ս կարող է զգալ հասարակության ցավը: Չի կարող։ Այսինքն` եթե դու ստեղծում ես այնպիսի առողջապահական համակարգ, այնպիսի ծրագիր, որ մարդը սկսում է հարգել իր առողջությունը, արդեն հեղափոխություն ես անում։ Եթե սա հեղափոխություն չլիներ, իշխանությունը կասեր՝ ինչ կա որ, բերեք «100 քայլն» էլ իրականացնենք, առողջապահության ծրագիրն էլ իրականացնենք, մշակույթին էլ, բայց իշխանությունը վախենում է դրանց տակ թաքնված հասարակական բարեփոխումներից։
-Առաջիկա 2 տարվա ընթացքում Ձեր որակած այս փոփոխությունների ծրագրերով արդյո՞ք կարող ենք հասնել նրան, որ հաջորդ ընտրություններին մարդը վերափոխվի:
-Մարդը վերափոխվելու կարիք չունի, եթե հարցը վերաբերում է ընտրություններին։ Պետք է վերափոխել իշխանությանը եւ ստիպել, որ ազատ ընտրություններ անցկացնի։ Վաղ թե ուշ դա լինելու է, որովհետեւ Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է աշխարհին։ Ներկա ընդդիմությունը, ունենալով հասարակության շահագրգիռ հատվածի աջակցությունը, հմտորեն օգտագործում է այդ թելերն ու ստիպում ենթարկվել ստանձնած պարտավորություններին։ Վերջապես դադարել են այն անմիտ խոսակցությունները, թե ԵԽԽՎ բանաձեւերը դրսի միջամտություն են կամ, ինչպես ասում են՝ դրսից տղա բերել։ Եվրախորհրդի թուրք նախագահի գալն էլ իր հերթին շատ բան հստակեցրեց. կազարմայում գործում են կազարմայի օրենքները։ Ինչ վերաբերվում է ընտրություններին, վստահ եմ, որ մեկ անգամ ազատ քվեարակություն անցկացնելուց հետո աշխարհը կհամոզվի, որ հայերս ոչնչով չենք զիջում, ասենք՝ սկանդինավցիներին։
-Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մարդը գնում է ազատ-արդար ընտրությունների:
-Ֆանտաստիկա չկա։ Ճնշումը հանում ես, մարդը գնում է ազատ ընտրության: Կարեւորն ընտրության հնարավորություն տալն է, որի համար կա երեք պարտադիր պայման՝ ազատություն (ասենք՝ անկաշկանդություն), բազմազանություն եւ լիարժեք տեղեկացվածություն։ Երեքի առկայության դեպքում սխալվելու հավանականությունը չափազանց փոքր է։
-Ճնշումը հանում ենք, բայց քվեաթերթիկները հաշվելիս ենք կեղծում, միջազգային կառույցներն էլ ասում են` այս ընտրությունը նախորդի համեմատ մեկ քայլ առաջ է:
-Երբ ասում եմ՝ ճնշումը բացառել, նկատի ունեմ ընտրությունների ամբողջ գործընթացը։ Ես իրավաբան չեմ, բայց եթե երբեւէ ինձ հարցնեն, կասեմ ազատ-արդար ընտրություն ապահովելու ամենակարճ տարբերակը։ Ենթադրենք՝ կա հազար ընտրատեղամաս, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինի հինգ հոգանոց հանձնաժողով։ Այսինքն՝ պետք է հավաքել հինգ հազար մարդ։ Հինգ հազար մարդուց յուրաքանչյուր հինգն ընտրությունից մեկ օր առաջ է իմանում, թե որ տեղամասում են լինելու։ Գործուղվում են այդ տեղամասերը։ Ոչ իրենք են տեղի մարդկանց ճանաչում, ոչ տեղի մարդիկ են իրենց ճանաչում։ Այսինքն՝ հանձնաժողովն ինքնաբերաբար փոխարինում է եւ դիտորդներին, եւ վստահված անձանց։ Սա իմ տարբերակն է, ուրիշն էլ այլ տարբերակ կառաջարկի, այսպես գուցե ընտրվի ամենաօպտիմալը եւ գուցե միջազգային կառույցների օգնության կամ գնահատականի կարիքն էլ չզգացվի։
-Հինգ հազար ազնիվ մարդ կճարվի՞։
-Ձեր ասածն աղետն է։ Հարցն ուղղեք արտակարգ իրավիճակների մասնագետներին։
-Իսկ ապստամբությունն աղետ չէ՞։ Ասում են՝ ապստամբության իրավունքը պետք է ամրագրել Սահմանադրության մեջ, ի՞նչ եք
կարծում:
-Եկեք չասենք ապստամբություն, որ հանգիստ կյանք սիրողներին չվախեցնենք։ Ես ասում եմ՝ կասկածելու իրավունք։ Կասկածը քաղաքացիական հասարակության էներգիան է։ Երբ չես կասկածում, անվերապահորեն հավատում ես, իսկ անվերապահ հավատի հետեւանքը նույնքան անկանխատեսելի է, որքան տարերային աղետը։ Կասկածելու իրավունքը չի կարող լինել իրավական նորմ, այն հոգեվիճակ է։
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 17-5-2010Monday, May 17, 2010
ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

«Լրագիր» 17-5-2010
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment