Wednesday, May 5, 2010

Թուրքիան ձգտում է դեպի Նախիջեւան, …Ադրբեջանը՝ նույնպես

News.am. 5-5-2010- Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ ծրագրվում է նոր երկաթուղագիծ կառուցել: Այդ կապակցությամբ Թուրքիան սկսելու է հետազոտություններ անցկացնել այն տարածքում, որտեղից կանցնի Կարս-Իգդիր-Նախիջեւան ճանապարհը, հաղորդել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության բաժնի պետ Սադրեդդին Մամեդովը: Մամեդովի խոսքով, Մինչեւ Նախիջեւան ճանապարհը լինելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակությունը: Նախարարության ներկայացուցիչը հուսով է, որ երկաթգիծը կկառուցվի եւ շահագործման կհանձնվի առաջիկայում: Շնորհիվ նոր երկաթգծի՝ Նախիջեւանն ուղղակիորեն կկապվի Թուրքիայի հետ: «Ապագայում, հողերը „զավթումից“ ազատագրելուց հետո կվերականգնվի Բաքու-Նախիջեւան երկաթգիծը»,- ասել է Մամեդովը եւ հավելել, որ աշխատանքներն ընթանալու են ըստ գրաֆիկի. արդեն հաստատվել է Ախաքալաք կայարանի նախագիծը:

No comments: