7Or.am. 5-5-2010- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել է, թե այն ժամանակը, որը Հայաստանը խնդրել էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, մեկ ամիս առաջ ավարտվել է։
-Հայաստանը երկու շաբաթ էր խնդրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, բայց արդեն մի քանի ամիս է անցել, սակայն ոչ մի արձագանք չի հետևել դրան,-ասել է նա։
Նովրուզ Մամեդովն ընդգծել է, որ ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ։
-Համանախագահներն ասել են, որ Հայաստանը մոտակա ժամանակներում կարտահայտի իր տեսակետը։ Հարցերի բարձրաձայնումը հակամարտության կարգավորման ամենաճիշտ ճանապարհն է, և Հայաստանը պետք է դա հասկանա։ Համանախագահող երկրների ղեկավարների համար պիտի հստակ լինի, որ Ադրբեջանը համաձայն է իրենց առաջարկություններին, և որ հակամարտության կարգավորման համար պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա,-նշել է նա։Wednesday, May 5, 2010
Ադրբեջանը սպասում է Հայաստանի պատասխանին
7Or.am. 5-5-2010- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել է, թե այն ժամանակը, որը Հայաստանը խնդրել էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, մեկ ամիս առաջ ավարտվել է։
-Հայաստանը երկու շաբաթ էր խնդրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, բայց արդեն մի քանի ամիս է անցել, սակայն ոչ մի արձագանք չի հետևել դրան,-ասել է նա։
Նովրուզ Մամեդովն ընդգծել է, որ ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ։
-Համանախագահներն ասել են, որ Հայաստանը մոտակա ժամանակներում կարտահայտի իր տեսակետը։ Հարցերի բարձրաձայնումը հակամարտության կարգավորման ամենաճիշտ ճանապարհն է, և Հայաստանը պետք է դա հասկանա։ Համանախագահող երկրների ղեկավարների համար պիտի հստակ լինի, որ Ադրբեջանը համաձայն է իրենց առաջարկություններին, և որ հակամարտության կարգավորման համար պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա,-նշել է նա։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment