Monday, May 24, 2010

Էրդողանի «տիկնիկային» մահափորձը

Ինչպես հայտնել էր Haynews.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի վրա մահափորձ նախապատրաստող չորս անձ էր ձերբակալվել: Թուրքական Milliyet պարբերականը ներկայացնում է Թուրքիայի վարչապետի վրա նախապատրաստվող հարձակման որոշ մանրամասներ: Ըստ թուրքական թերթի` թուրքական ձախաթևյան ծայրահեղական կազմակերպություններից մեկի 4 անդամները, ովքեր պատրաստություն էին անցել Հունաստանում, փորձելու էին սպանել Էրդողանին տիկնիկի մեջ տեղադրված ռումբի օգնությամբ: Նրանք տիկնիկների հետ մոտենալու էին Էրդողանին և դրանք գործի էին դնելու: Վերջիններիս մոտ հայտնաբերվել էր «մահաբեր» երկու տիկնիկները, ինչպես նաև ռումբի պատրաստման համար նախատեսված որոշ նյութեր և գործիքներ:

No comments: