Monday, May 24, 2010

ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԼՂՀ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար ֆասիեն, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովն այսօր հայտարարություն են տարածել ԼՂՀ խորհրդարանի ընտրության վերաբերյալ: Դրանում նշվում է, թե թեեւ հասկանալի է Ղարաբաղի իշխանության փորձերը` հասարակական կյանքը կազմակերպել դեմոկրատական պրոցեդուրայի միջոցով, այնուամենայնիվ, Ղարաբաղը ճանաչված չէ համանախագահ ոչ մի երկրի կողմից, ինչպես նաեւ որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի կողմից: Համանախագահները նշում են, թե ընտրությունը չպետք է նշանակի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ժամանակից շուտ որոշում, խաղաղ կարգավորման համատեքստում:

No comments: