Վաղը, մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի է ունենալու նոր խարհրդարանի ընտրությունը: Այս կապակցությամբ Ադրբեջանը, Թուրքիան եւ միջազգային կառույցները հայտարարել են, թե չեն ճանաչում այդ ընտրությունները: Այսօր հայտարարություն է տարածել նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, որում ասվում է, թե Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակները, որոնց հիման վրա Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու։ Այս իրադարձությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։
Էշթոնը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, եռանախագահների գործունեությանը և հակամարտության կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին։ Նա ասել է, թե Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունն այդ նպատակի իրականացման համար:Saturday, May 22, 2010
ՂԱՐԱԲԱՂՆ ԷԼ ՏԽՐԵՑ
Վաղը, մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի է ունենալու նոր խարհրդարանի ընտրությունը: Այս կապակցությամբ Ադրբեջանը, Թուրքիան եւ միջազգային կառույցները հայտարարել են, թե չեն ճանաչում այդ ընտրությունները: Այսօր հայտարարություն է տարածել նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, որում ասվում է, թե Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակները, որոնց հիման վրա Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու։ Այս իրադարձությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։
Էշթոնը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, եռանախագահների գործունեությանը և հակամարտության կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին։ Նա ասել է, թե Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունն այդ նպատակի իրականացման համար:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment