Monday, May 17, 2010

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Վերջերս պարբերաբար տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ են տարածվում Սամվել Բաբայանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին, ընդ որում՝ այդ ամենը կապվում է Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան այսպես կոչված «հակադրության» հետ: Ցանկանում ենք մեկ անգամ եւս նշել, որ եթե Սամվել Բաբայանը որոշի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանի հրապարակավ՝ դա չկապելով այլոց հարաբերությունների ու ծրագրերի հետ։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար դառնալուն, ապա Բաբայանը որեւէ պաշտոնի երբեք չի ձգտել և չի ձգտում: Նախկինում իր զբաղեցրած բոլոր պաշտոնները Բաբայանը ստացել է արտակարգ իրավիճակների ժամանակ և անհրաժեշտության թելադրանքով։ Տեղեկություններ են տարածվում նաեւ այն մասին, որ Սամվել Բաբայանը վերջին օրերին գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրաստիճան զինվորականների հետ: Ցանկանում ենք նշել, որ Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ այցելում է տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Անհասկանալի է, թե ինչու հենց Իրան կատարած այցելությունն է առաջացրել նման բամբասանքների շարան: Սամվել Բաբայանը իրոք վերջերս այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, սակայն այդ այցը ուներ մասնավոր, այլ ոչ թե քաղաքական բնույթ: Սամվել Բաբայանի գրասենյակ

No comments: