Thursday, May 13, 2010

Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 12-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: Հանդիպման օրակարգում էին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մադրիդյան առաջարկությունների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցմանն առնչվող հարցեր:

No comments: