News.am. 5-5-2010- Մայիսի 3-ին սահմանդրական բարեփոխումների կարեւոր 8-րդ կետի ձախողումից հետո մայիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանը 337 ձայնով ընդունել է եւս առանցքային համարվող 17-րդ կետը:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների 17-րդ կետի քվեարկությանը մեծ լարվածությամբ էր սպասում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մինչեւ վերջ հետեւել է հիշյալ կետի ընդունմանը: Ընդունումից անմիջապես հետո իշխող կուսակցության պատգամավորները չեն թաքցրել իրենց զգացմունքները եւ իրար շնորհավորել ու գրկախառնվել են:
Սահմանդրական բարեփոխումների 17-րդ կետում նշվում է, որ Թուրքիայի Սահմանդրական դատարանի մշտական անդամների քանակը ներկայիս 11-ից պետք է հասնի 17-ի:
Նշենք, որ մայիսի 3-ին իշխող կուսակցության առնվազն 8 պատգամավորի շնորհիվ մերժվել է սահմանադրական բարեփոխումների 8-րդ կետը, որը դժվարացնում էր կուսակցությունների փակումը իսկ փակման գործընթացի դեպքում փակման որոշումը պետք է անցներ խորհրդարանով:
Թուրքիայում կուսակցությունների փակումը տեղի է ունենում հենց Սահմանադրական դատարանի միջոցով: Իշխող կուսակցությունը, ավելացնելով Սահմանադրական դատարանի մշտական անդամների քանակը, փորձում է իրեն ապահովել հնարավոր փակման վտանգից: 2008-ին Էրդողանի կուսակցությանը մեկ ձայնի առավելությամբ հաջողվեց խուսափել փակվելուց:Wednesday, May 5, 2010
Թուրքիայի խորհրդարանը ընդունել է սահմանադրական բարեփոխումների առանցքային կետերից մեկը
News.am. 5-5-2010- Մայիսի 3-ին սահմանդրական բարեփոխումների կարեւոր 8-րդ կետի ձախողումից հետո մայիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանը 337 ձայնով ընդունել է եւս առանցքային համարվող 17-րդ կետը:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների 17-րդ կետի քվեարկությանը մեծ լարվածությամբ էր սպասում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մինչեւ վերջ հետեւել է հիշյալ կետի ընդունմանը: Ընդունումից անմիջապես հետո իշխող կուսակցության պատգամավորները չեն թաքցրել իրենց զգացմունքները եւ իրար շնորհավորել ու գրկախառնվել են:
Սահմանդրական բարեփոխումների 17-րդ կետում նշվում է, որ Թուրքիայի Սահմանդրական դատարանի մշտական անդամների քանակը ներկայիս 11-ից պետք է հասնի 17-ի:
Նշենք, որ մայիսի 3-ին իշխող կուսակցության առնվազն 8 պատգամավորի շնորհիվ մերժվել է սահմանադրական բարեփոխումների 8-րդ կետը, որը դժվարացնում էր կուսակցությունների փակումը իսկ փակման գործընթացի դեպքում փակման որոշումը պետք է անցներ խորհրդարանով:
Թուրքիայում կուսակցությունների փակումը տեղի է ունենում հենց Սահմանադրական դատարանի միջոցով: Իշխող կուսակցությունը, ավելացնելով Սահմանադրական դատարանի մշտական անդամների քանակը, փորձում է իրեն ապահովել հնարավոր փակման վտանգից: 2008-ին Էրդողանի կուսակցությանը մեկ ձայնի առավելությամբ հաջողվեց խուսափել փակվելուց:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment