Tert.am. 5-5-2010- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռ 1991թ. հանրաքվեով: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ Теrt.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բաքվում հնչող հայտարությունները Հայաստանի դիրքորոշման բացակայության, ինչպես նաև «սպառված ժամկետների» մասին, որոնք իբրև թե խնդրել է Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։
«Հայաստանը սատարել է և կշարունակի սատարել այդ դիրքորոշումը: Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. միևնույն է՝ ուշ, թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ»,- ասաց Բալայանը՝ հավելելով.
«Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով՝ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով և շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջև»:Wednesday, May 5, 2010
Առաջնայինը ԼՂ ժողովրդի դիրքորոշումն է. Երևանը պատասխանում է Բաքվին
Tert.am. 5-5-2010- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռ 1991թ. հանրաքվեով: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ Теrt.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բաքվում հնչող հայտարությունները Հայաստանի դիրքորոշման բացակայության, ինչպես նաև «սպառված ժամկետների» մասին, որոնք իբրև թե խնդրել է Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար։
«Հայաստանը սատարել է և կշարունակի սատարել այդ դիրքորոշումը: Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. միևնույն է՝ ուշ, թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ»,- ասաց Բալայանը՝ հավելելով.
«Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով՝ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով և շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջև»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment