Wednesday, May 5, 2010

Էրդողանը Բաքվում կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

News.am. 5-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի կեսերին թուրքական խորհրդարանի կողմից սահմանադրական բարեփոխումների փաթեթի քվեարկություններից անմիջապես հետո կմեկնի Բաքու` քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Էրդողանի Բաքու կատարելիք այցի նպատակն է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կասեցման, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման մանրամասների եւ Կովկասում ներկա իրավիճակի հետ կապված խնդիրները: Մինչեւ Բաքու մեկնելը Թուրքիայի վարչապետը կայցելի Բաթում։

No comments: