Monday, May 17, 2010

Իրանական ուրանը մեկ ամսից կժամանի Թուրքիա

Tert.am. 17-5-2010- Այսօր Թեհրանում Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև ստորագրվել է միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիր, որով նախատեսվում է իրանական ցածրհարստացված ուրանը Թուրքիայի տարածքում փոխանակել հարստացված միջուկային վառելիքի հետ: Համաձայնագիրը Իրանի և Բրազիլիայի նախագահների ու Թուրքիայի վարչապետի ներկայությամբ ստորագրել են այդ երկրների արտգործնախարարները: Ըստ համաձայնագրի` Թուրքիա կուղարկվի 1200 կգ ցածրհարստացված (3,5%) ուրան, որը կփոխանակվի 120 կգ հարստացված (20%) միջուկային վառելիքի հետ: Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ` ուրանի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկվի մեկ ամսվա ընթացքում: Համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել պաշտոնական Թեհրանին` ուրանի հարցում Թուրքիայի նկատմամբ ցուցաբերված վստահության համար: Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաև, որ Իրանը բոլոր իրավունքներն ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու համար:

No comments: