Monday, May 17, 2010

Արտակ Զեյնալյան. «Հաշվի առնելով այլ դատապարտյալների մահանալը՝ կասկած է առաջանում»

7or.am. 17-5-2010- «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը «7օր»-ի հետ զրույցում 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ Համլետ Ստեփանյանի հանկարծամահ լինելու կապակցությամբ ասել է, թե չի բացառում, որ մարդը կարող է նաև հանկարծամահ լինել, սակայն հանգամանքները ստիպում են կասկածել։ -Տվյալ դեպքում քրեական գործի առկայությունը, նաև այլ դատապարտյալների մահանալը կարծես թե կասկած և տարակուսանք են առաջացնում։ Ակամայից օրինաչափություն ես տեսնում դրա մեջ։ Եվ իշխանությունները, որպեսզի ցրեն այդ տարակուսանքն ու կասկածանքը, կարծում եմ, ճիշտ կանեն՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնեն և չեզոք, այլ երկրի փորձագետների հարվիրեն, որպեսզի նման կասկածները փարատվեն։ Եթե կա որևէ հիմք, դա բացահայտվի, եթե չկա, բացահայտվի, որ այդպիսի հիմք չկա,-նշել է նա։

No comments: