Saturday, June 12, 2010

Փորձագետ. «Չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցում մոտակա 10–15 տարում որևէ համաձայնություն ձեռք կբերվի»

«Vesti.Az»-ին տված հարցազրույցի ժամանակ Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը պատասխանելով այն հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ հնարավոր է՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսեն՝ ասել է, թե բացարձակապես համամիտ չէ։ -Չնայած այն բանին, որ Ադրբեջանի համար գլխավորը Ղարաբաղը իր իրավասության տակ վերադարձնելն է, իսկ Հայաստանի համար՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, այնուամենայնիվ, մոտակա ժամանակներում ռազմական գործողություններ ես չեմ սպասում։ Բացի դա՝ ես չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտության հարցում մոտակա 10-15 տարում որևէ համաձայնություն ձեռք կբերվի։ Որպեսզի Ղարաբաղի հարցով բանակցությունները «մեռած տեղից» առաջ շարժվեն, անհարժեշտ է դրանցում ներքաշել նաև Ղարաբաղի ժողովրդին։ Առանց նրանց մասնակցության՝ Ղարաբաղի հարցի լուծմանը հասնել հնարավոր չէ,-ասել է նա։

No comments: