Thursday, June 10, 2010

ԱՄՆ-ը Իրաքի եւ Աֆղանստանի վրա 1 տրլն դոլար է ծախսել

News.am. 10-6-2010- Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողությունների համար ԱՄՆ ծախսերը գերազանցել են 1 տրլն դոլարը: Նման եզրահանգման են եկել Մասաչուսեթսում գտնվող «Պրոջեքթ-ազգային գերակայություններ» կազմակերպության փորձագետները: Համաձայն «Պատերազմի գինը» զեկույցի՝ ամերիկյան հարկատուների համար Աֆղանստանում եւ Իրաքում գործողություններն ավելի թանկ են արժենում, քան ցանկացած այլ զինված գործողություն, որ վարել են Միացյալ Նահանգները՝ սկսած Երկրորդ աշխարհամարտի տարիներից, հաղորդում է «Վզգլյադը»: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության վերլուծաբանները հաշվարկել են, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին 2008թ. գներով ծախսվել է մոտ 4,1 տրլն, Վիետնամի պատերազմի վրա՝ 686 մլրդ, Կորեական պատերազմի վրա՝ 320 մլրդ դոլար: Զեկույցում նշվում է, որ եթե ծախսված 1 տրլն գումարն ուղղվեր քաղաքացիական ոլորտ, հնարավոր կլիներ վճարել 21 մլն ոստիկանի աշխատավարձ, կամ վճարել 19 մլն ուսանողների 9 տարվա ուսման վարձը: 2011թ. ֆինանսական տարվա համար Պենտագոնը Աֆղանստանի համար խնդրել է 117 մլրդ, Իրաքի համար 46մլրդ դոլար:

No comments: