Thursday, June 10, 2010

Իրանի միջուկային խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ուշադրությամբ հետևում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և գտնում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ: «Հուսով ենք, որ Իրանի և միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնեցված լուծումների»,- ասել է Բալայանը:

No comments: