Thursday, June 10, 2010

Թուրքիայում նախատեսել են հայ-թուրքական հարաբերությունների մասին 20 հատորանոց մատենաշար հրատարակել

Պատմության ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը ներկայացնող 20 հատորանոց մատենաշար է նախատեսվում հրատարակել Թուրքիայում։ Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ հիշյալ նախագծի իրականացմանը կմասնակցի մոտ 350 թուրք մասնագետ՝ իրենց 500 հետազոտական-վերլուծական աշխատանքներով։ Հիշյալ նախագծի իրականացման պատասխանատուն է «Թուրքական պատմագիտական ընկերության» հայկական բաժնի աշխատակից, Սաքարիայի համալսարանի դասախոս Էնիս Շահինը։ Էնիս Շահինը նշել է, որ հիշյալ նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել մասնագետներ՝ Ադրբեջանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Արգենտինայից, Չիլիից, Վրաստանից եւ Հայաստանից։ Էնիս Սահինի խոսքով՝ հիշյալ նախագիծը նախատեսվում է հրատարակել մինչեւ 2011-ի ապրիլը, որը կլինի պատասխան՝ հայերի կողմից նախապատրաստվող Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։

No comments: