Thursday, June 10, 2010

Կ. Ավագյան. «Ալիևը չէ, որ պետք է որոշի թե ինչ ճակատագիր է ունենալու ԼՂ ժողովուրդը»

Panorama.am. 10-6-2010- «Ադրբեջանի նախագահը ,միջազգայնագետի որակավորում ունենալով, պետք է լավ իմանար, որ միջազգային իրավունքների այս կամ այն սկզբունքները առաջնային կամ ոչ առաջնային չեն լինում և Ալիևը չէ, որ պետք է որոշի թե ինչ ճակատագիր է ունենալու ԼՂ ժողովուրդը»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի՝ հիմնված լինելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, իսկ այնտեղ ապրող հայ փոքրամասնությանը պետք է բարձր ինքնավարություն տրվի՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և երբեք էլ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Մեզ համար կարևոր է ԼՂ ժողովրդի անվտանգությունը և այն, որ ինքը՝ Արցախի ժողովուրդը տնօրինի իր ճակատագիրը ու ապրի այնպես, ինչպես ինքն է նախընտրում: «Մեզ համար, իհարկե հասկանալի է, որ Ալիևը նման հայտարարությունները ներքին լսարանին են ուղղված և կարծում եմ, որ դա արդեն ադրբեջանցիներին էլ ձանձրացել»,- ասաց Կ. Ավագյանը:

No comments: