Thursday, June 10, 2010

The Haffington Post. «Տեսե´ք, թե ով է խոսում` Թուրքիան»

Panorama.am. 10-6-2010- «Ազատություն» նավատորմի շուրջ բարձրացած աղմուկը բազմաթիվ վերլուծաբաններ և փորձագետներ որակեցին որպես սադրանք Թուրքիայի կողմից` միջազգային հանրության առջև քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Սակայն, միջազգային տեղեկատվական հարթակում գնալով ավելանում է Թուքրիային քննադատող ԶԼՄ-ների թիվը: Մասնավորապես, «Հաֆինգթոն փոսթ» (The Haffington Post) լրատվամիջոցը գրում է. «Տեսե´ք, թե ով է խոսում… մի երկիր, որ արդեն տասնամյակից ավել է շրջափակման մեջ է պահում իր հարևան պետությանը, երկիր, որը ռմբակոծում է հակակառավարական ուժերը, երկիր, որը հրաժարվում է քաղաքացիական իրավունքներ տալ իր պետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների ամենամեծ համայնքներին, երկիր, որը տարիներ շարունակ ամեն ինչ անում է, որպեսզի ստիպի այլ պետությեւնների իշախնություններին ընդունել պատմության շարադրման իր տարբերակը: 1974թ-ին այս երկիրը ներխուժեց Կիպրոս` իբր թե այնտեղի թուրքերին հույների հետ բախումից պաշտպանելու համար, այդ պահից ի վեր սկսվեց Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան … կարծում եմ կռահեցիք` այս երկիրը Թուրքիան է»: «Թուքիան փորձում է կարևոր խաղացողի դեր ստանձնել Իսրայել Սիրիա հարաբեևրությունների կարգավորման խնդրում, Թուրքիայի վարչապետ Էրդողանն իրեն է վերապահել Իրանի և միջազգային հանրության միջև կամուրջի դերը, սակայն իր իսկ կառավարման օրոք Թուրքիայի քրդերը զրկված են իրենց զավակներին քրդական ծագման անուններով անվանակոչելու և քաղաքական կուսակցություններ ստեղծելու հնարավորությունից»,-գրում է The Haffington Post-ը և շեշտում, որ Հայստանի հետ Թուրքիայի հարաբերությւոնները ոչ մի կերպ չեն բարելավվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջինիս ժխտողական քաղաքականության հետևանքով: «Իր այս նոր կեցվածքով Թուրքիան չի արժանանա բարեհամբույր ընդունելության ո´չ տարածաշրջանային և ո´չ էլ աշխարհի քաղաքական գործընթացներում»,-գրում է The Haffington Post-ը:

No comments: