Wednesday, June 23, 2010

Կանայք շաբաթը 2,5 ժամ փնթփնթում են

Tert.am. 22-6-2010- Ամերիկացի հետազոտողները եզրակացրել են, որ ընտանեկան վեճերի մեծ մասը տեղի են ունենում տանը թափթփված հագուստի, թաց սրբիչների պատճառով, ինչպես նաև հաշվել են, թե որքան ժամանակ են կանայք ծախսում փնթփնթալու վրա։ Այս մասին հայտնում է Корреспондент.ru-ն։ Նմանատիպ խնդիրները շատ մարդկանց համար կարող են ծիծաղելի ու հիմար թվալ, սակայն մարդիկ մոռանում են, որ կինն ընտանիքում ոչ միայն մոր ու կնոջ, այլ նաև հավաքարարի ու խոհարարի դեր է կատարում։ Հարցմանը մասնակցած 3 հազար կանայք խոստովանել են, որ իրենց նյարդայնացնում է են լվացարանում ատամի մածուկի հետքերը, բերնեբերան լցված աղբամանը, զուգարանի թղթի բացակայությունը, զուգարանի չփակված կափարիչը և չլվացված ափսեները։ Ընդ որում, գիտնականները պարզել են, որ կանանց դժգոհության պատճառը իրենց հանդեպ հարգալից վերաբերմունքի պակասն է։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ կանայք իրենց ամուսինների վրա փնթփնթում են տարեկան միջինը 7920 րոպե, ինչը կազմում է շաբաթական 2,5 ժամ։ Ընդ որում, կանանց 87%–ը չի ամաչում դրա համար, իսկ ամուսինների 83%–ը հաճախ կարծում է, որ կանայք իրավացի են։

No comments: