
Haynews.am. 7-6-2010- 7 ամյա Աշանտի Էլիոտ-Սմիթը տառապում է հազվադեպ ու անբուժելի հիվանդությամբ` նա ծերանում է սովորականից 8 անգամ ավելի արագ: Դա նշանակում է, որ Աշանտին 10 տարեկանում 80 ամյա կնոջ տեսք է ունենալու:
Այս հիվանդությունը, որը կոչվում է պրոգերիա կամ Գետչինսոն-Հիլֆորդի հիվանդություն, իրենից ներկայացնում է գենետիկ խախտում: Նշենք, որ, թեև Աշանտին հաճախում է դպրոց ու շատ կենսուրախ է իր հասակակիցների նման, այնուամենայնիվ նա ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք բնորոշ են ծեր մարդկանց`սրտի թույլ աշխատանք, արտրիտ և այլն: Հիվանդությունը ենթադրում է, որ երեխայի կյանքի տևողությոնը չի կարող գերազանցել 13 տարին: Աշատնիի մայրն ասել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որ փոքրիկի կյանքը հնարավորինս անհոգ ու հաճելի անցնի:
No comments:
Post a Comment