
Haynews.am. 5-6-2010- Թուրքիայի ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն պատրաստվում է ներկա գտնվել Պոլսի հայկական և հունական դպրոցների շրջանավարտներին ավարտական վկայական տալու միջոցառմանը:
Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, Պոլսո հայկական դպրոցների շրջանավարտներին ավարտական վկայական տալու միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 9-ին, իսկ հունական դպրոցներինը` հունիսի 11-ին: Նշվում է, որ Նիմեթ Չուբուքչուն կլինի Թուրքիայի առաջին կրթության նախարարը, ով կմասնակցի ազգային փոքրամասնությունների դպրոցների ավարտական միջոցառումներին: Վերջինս միջոցառման ժամանակ հանդես է գալու աշակերտներին ուղղված ուղերձով: Պոլսի Սուրբ Խաչ մասնավոր դպրոցի տնօրեն Հայկ Նիշանը նշել է, որ սա Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայկական դպրոցների ավարտական միջոցառումներին մասնակցելու է թուրք նախարար: Վերջինս նաև հավելել է, որ Չուբուքչուն իրենց հրավերն ընդունել է սիրով և առանց ձևականությունների:
No comments:
Post a Comment