Friday, June 11, 2010

Քվեարկությունը հետաձգվեց. սպասվում է ևս մեկ արտահերթ նիստ

Tert.am. 10-6-2010- Ազգային ժողովն ավարտեց ինչպես քառօյան, այնպես էլ արտահերթ նիստը, որը հրավիրվել էր քառօրյայի ավարտին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց երկու վիճահարույց օրենսդրական նախաձեռնություններից առաջինը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը։ Ինչ վերաբերում է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններին, կամ, ինչպես ընդունված է ասել, օտարալեզու դպրոցների բացման օրենսդրական նախաձեռնությանը, այս հարցով քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ արտահերթ նիստ, որի օրը դեռ որոշված չէ։ Քվեարկությունը հետաձգելու որոշումից հետո «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի անդամները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջև, հեռացան, բայց վստահեցրին, որ շարունակելու են պայքարը։

No comments: