Wednesday, June 30, 2010

Էրդողանը շահել է ընդդիմադիր կուսակցապետի դեմ ներկայացրած դատական հայցը

News.am. 29-6-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է շահել, այս անգամ էլ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նոր ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստին մասնակցել են Էրդողանի եւ Քըլըչդարօղլուի փաստաբանները։ Քըլըչդարօղլուի փաստաբանը պահանջել է չբավարարել հայցը, քանի որ իր պաշտպանյալը անձնական վիրավորանք չի հասցրել հայցվոր կողմին, այլ՝ քննդատել է։ Դատարանը որոշում է կայացրել, որ անձնական վիրավորանք հասցնելու համար Քըլըչդարօղլուն Էրդողանին պետք է վճարի 4 հազար լիրա (2500 դոլար) փոխհատուցում։ Նշենք, որ Քըլըչդարօղլուն դեռեւս կուսակցության խմբակցության փոխնախագահ եղած ժամանակ մի միջոցառման ընթացքում քննադատել է Էրդողանին, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ Էրդողանը դատական հայցով հանդես գա՝ պահանջելով 20 հազար լիրայի չափով փոխհատուցում։

No comments: