Tert.am. 22-6-2010- Շատ վիճելի հարցեր կան այդ միջադեպի հետ կապված. զոհերի նման հարաբերակցությունն ինձ համար անհասկանալի է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով հունիսի 18–ին Չայլի գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով հայկական կողմից կա 4 զոհ և նույնքան վիրավոր։
Քաղաքագետը մի շարք հարցեր բարձրացրեց՝ նշելով, որ իր համար անհասկանալի է, որ միջադեպի վերաբերյալ «տաք հետքերով» հայտարարություն չարեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանը։ Շաքարյանցի համար «անակնկալ է» նաև այն, որ չկա որևէ պարզաբանում այն մասին, թե ում մեղքով են «մեր զինվորները կարծես անպատրաստ եղել»։ Այս հանգամանքը քաղաքագետի մոտ տարակուսանք է առաջացրել այն պատճառով, որ, ըստ նրա, հիմնականում հարձակվողն է ավելի շատ զոհեր ունենում, մինչդեռ այս պարագայում ղարաբաղյան կողմի զոհերն ավելի շատ են։
«Եվ Հայաստանի, և Արցախի իշխանությունները պետք է զինվորականներից պահանջեն բացատրել, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Հասարակությունը ևս պետք է իմանա»,– ասաց Սերգեյ Շաքարյանցը։
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment