News.am. 29-6-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ)՝ համաձայն Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ տարածաշրջանային այցի շրջանակներում հուլիսի սկզբին կժամանեն Հայաստան եւ Ադրբեջան։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրները, այցի ընթացքում կքննարկվի Ղազախստանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման հարցը։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հաջորդ քայլը պետք է դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսի 16-ից 17-ը՝ Ղազախստանում։
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment