«Էրգենեքոնի» գործով հերթական ձերբակալություններն են ընթացել Թուրքիայում: Ինչպես փոխանցում է Zaman-ը, հերթական գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել: Նրանց մեջ է նաև Թուրքիայի բանվորական կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ջենգիզը: Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Էրգենեքոնը» քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա մի կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը: Կազմակերպության մասին տվյալները հայտնի են դարձել դեռևս 1996 թվականից, սակայն նրա դեմ դատական գործընթածն սկսվել է 2007 թվականին և շարունակվում է մինչ օրս: Կազմակերպության անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև ռազմական հեղաշրջման նախապատրաստման մեջ: Նշվում է, որ «Էրգենեքոնն» իր մասնակցությունն ունի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ:
«Էրգենեքոնի անդամների մեծամասնությունը ներկայացնում են Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը:Saturday, June 5, 2010
«Էրգենեքոնի» ձերբակալությունների շարքը շարունակվում է
«Էրգենեքոնի» գործով հերթական ձերբակալություններն են ընթացել Թուրքիայում: Ինչպես փոխանցում է Zaman-ը, հերթական գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել: Նրանց մեջ է նաև Թուրքիայի բանվորական կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ջենգիզը: Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Էրգենեքոնը» քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա մի կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը: Կազմակերպության մասին տվյալները հայտնի են դարձել դեռևս 1996 թվականից, սակայն նրա դեմ դատական գործընթածն սկսվել է 2007 թվականին և շարունակվում է մինչ օրս: Կազմակերպության անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև ռազմական հեղաշրջման նախապատրաստման մեջ: Նշվում է, որ «Էրգենեքոնն» իր մասնակցությունն ունի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ:
«Էրգենեքոնի անդամների մեծամասնությունը ներկայացնում են Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment