News.am. 28-6-2010- ԼՂՀ Զինված ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործման եւ, միաժամանակ, բոլոր աստիճանի հրամանատարների պատրաստությունը հերթական անգամ ստուգելու նպատակով, հունիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ-ում անցկացվել են շտաբային զորավարժություններ:
Միջոցառմանը ներգրավված բանակային միավորումների եւ զորամասերի վարչություններն ու սպայական անձնակազմը վերադասի հանձնարարականները ստանալուն պես տարածել են պահեստային, ապա նաեւ առաջնային հրամանատարական կետերում եւ ըստ իրադրության զարգացման՝ անցել են առաջադրված խնդիրների կատարմանը:
Ենթակա զորամասերի, ծառայությունների եւ ուղղությունների հետ իրադրության ճշտումն ու համապատասխան հանձնարարականների իջեցումը, որն իրականացվում էր ժամանակակից կապի բոլոր միջոցներով, կատարվել է ընթացքից եւ ըստ իրավիճակից բխող զարգացումների: Մարտի ընթացքում հաշվի էին առնվում գործողությունների վարման առանձնահատկություններն ու զորատեսակների ճիշտ եւ նպատակային կիրառման պահանջները:
Զորավարժությունների ողջ ընթացքում արձանագրված դինամիկ զարգացումներն ու վերջնական արդյունքները ցույց են տվել, որ հանրապետության Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարական կազմը լավագույնս են տիրապետում իրենց պարտականություններին եւ պատրաստակամ են հավուր պատշաճի կատարելու առաջադրված ցանկացած մարտական խնդիր:Monday, June 28, 2010
ԼՂՀ Զինված ուժերը շտաբային զորավարժություններ են անցկացրել
News.am. 28-6-2010- ԼՂՀ Զինված ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործման եւ, միաժամանակ, բոլոր աստիճանի հրամանատարների պատրաստությունը հերթական անգամ ստուգելու նպատակով, հունիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ-ում անցկացվել են շտաբային զորավարժություններ:
Միջոցառմանը ներգրավված բանակային միավորումների եւ զորամասերի վարչություններն ու սպայական անձնակազմը վերադասի հանձնարարականները ստանալուն պես տարածել են պահեստային, ապա նաեւ առաջնային հրամանատարական կետերում եւ ըստ իրադրության զարգացման՝ անցել են առաջադրված խնդիրների կատարմանը:
Ենթակա զորամասերի, ծառայությունների եւ ուղղությունների հետ իրադրության ճշտումն ու համապատասխան հանձնարարականների իջեցումը, որն իրականացվում էր ժամանակակից կապի բոլոր միջոցներով, կատարվել է ընթացքից եւ ըստ իրավիճակից բխող զարգացումների: Մարտի ընթացքում հաշվի էին առնվում գործողությունների վարման առանձնահատկություններն ու զորատեսակների ճիշտ եւ նպատակային կիրառման պահանջները:
Զորավարժությունների ողջ ընթացքում արձանագրված դինամիկ զարգացումներն ու վերջնական արդյունքները ցույց են տվել, որ հանրապետության Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարական կազմը լավագույնս են տիրապետում իրենց պարտականություններին եւ պատրաստակամ են հավուր պատշաճի կատարելու առաջադրված ցանկացած մարտական խնդիր:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment