Thursday, June 24, 2010

Սեմնեբին Բաքվում կքննարկի ղարաբաղյան հարցը

Tert.am. 24-6-2010- Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հունիսի 29-ից հուլիսի 1-ը այց է կատարելու Բաքու։ Ադրբեջանի ղեկավարության հետ եվրոպացի պաշտոնյան քննարկելու է հրատապ հարցեր, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը, Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, էներգետիկ հարցերը և ԵՄ-ի հետ համագործակցությունը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

No comments: