Friday, June 11, 2010

Իրանի ընդդիմությունը հրաժարվում է շաբաթօրյա հանրահավաքից

Իրանի ընդդիմության առաջնորդները որոշել են չանցկացնել հունիսի 12-ին ծրագրված հանրահավաքը: Նշենք, որ հանրահավաքն անցկացվելու էր 2009 թվականի նախագահական ընտրությունների օրը: Երկրի նախկին վարչապետն ու խորհրդարանի նախկին խոսնակը, ավելի վաղ, դիմել էին իշխանություններին` այդ օրը հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Երեկ նրանք համացանցում իրենց կողմնակիցներին կոչ են արել հրաժարել շաբաթօրյա հանրահավաքից, պատճառաբանելով, թե իշխանությունների կողմից հանրահավաքի թույլտվություն միևնույն է չի լինելու: Այս մասին հաղորդում է BBC-ին:

No comments: