Friday, June 11, 2010

ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ ԿԾՆՆԴԱԲԵՐԵՆ ԱՆՎՃԱ՞Ր

«Առավոտ» 9-6-2010- «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում ծննդաբերող հայուհիների (անկախ քաղաքացիությունից) համար ծննդօգնությունը կլինի անվճար: Իրենց խմբակցության այս նախաձեռնությունը Հովհաննես Մարգարյանը այսպես բացատրեց. «Եկեք տվյալ ասեմ, եւ կարծում եմ՝ դրանով ամեն ինչ կասվի: 1989-ին մեր երկրում ծնվել է 82 հազար երեխա, 2004-2005-ին այն իջել է՝ ծնվել է 32 հազար երեխա, 2007-ին, երբ մտավ անվճար ծննդօգնությունը, թիվը հասավ 37 հազարի, իսկ 2009-ին ծնունդների թիվը հասավ 45 հազարի: Այս տարի ծնունդ ավելի շատ է լինելու: Պատկերացրեք, եթե չլիներ պետպատվերի շրջանակում անվճար ծննդօգնությունը, այսքան աճ չէր լինի: Այս արդյունքը մեզ համար շատ կարեւոր է»:

No comments: