Saturday, June 5, 2010

Գյուլի ձեռքը մնաց օդում

Haynews.am. 5-6-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկրի տարբեր նահանգներ կատարած շրջագայության ժամանակ միջադեպի մեջ է ընկել: Ինչպես փոխանցում է HaberTurk-ը, Գյուլն այցելել է Յոզգաթի Մոզոք համալսարան, ուր նրան ոչ միայն դիմավորել են մի խումբ գործազուրկներ, այն էլ` վիրավորական խոսքերով, այլ նաև համալսարանի դասախոսական անձնակազմից մի կին դասախոս հրաժարվել է սեղմել Թուրքիայի նախագահի` դեպի իրեն երկարած ձեռքը: Նշենք, որ վերջերս նման միջադեպ էր տեղի ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ, ում ձեռքը նույնպես օդում էր մնացել մի կնոջը ողջունելիս:

No comments: