Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսեյլը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրադառնալով հունիսի 18-ին Արցախի Հանրապետություն ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբի սադրանքին` հայտարարեց, որ ցավում է միջադեպի մասին և անընդունելի է համարում «կիրառումը և նման միջադեպերը»: «Հակամարտության երկու կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառման սպառնալիքից: Սա ևս մեկ անգամ շեշտում է բանակցույթունների միջոցով լուծում գտնելու կարևորությունը, որպեսզի կանխվեն նման դեպքերը հետագայում: Մենք մեծ հույսեր ունենք, որ նման միջադեպեր հետագայում չեն լինի, ու խրախուսում ենք երկու կողմերին` մեծացնել ջանքերը վերջնական լուծման հասնելու համար»,- մանրամասնեց Չ. Լոնդսեյլը: Չցանկանալով խոսել պատերազի հավանականության մասին` դեսպանն այնուամենայնիվ նշեց` «Չնայած վերջին միջադեպը մտահոգվելու տեղիք է տալիս, բայց ես կարծում եմ, որ մենք շատ հեռու ենք իրական պատերազմից: Դեսպանի համոզմամբ, սակայն, «ոչ մեկը չպետք է հանգստանա և մտածի, որ ներկայիս իրավիճակը կենսունակ է և կարող է շատ երկար տևել»:
Չ. Լոնդսեյլը հայտնեց նաև, որ համամիտ է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ կոչի հետ` ուղղված երկու երկրներին, որպեսզի վերջիններս «շարունակեն խաղաղ բանակցությունները և կենտրոնանան այն կետերի վրա, որոնց վերաբերյալ արդեն որոշակի համաձայնեցում կա»: Նա նշեց, որ Մեծ Բրիտանիան իր հերթի կաջակցի Մինսկի խմբին և նրա համանախագահներին` իրականացվող աշխաանքներում:
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment