7or.am. 28-6-2010- Նախագահներ Օբամայի, Սարկոզիի ու Մեդվեդևի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետք է խստորեն դատապարտեր Ադրբեջանի հունիսի 18-ի դիվերսիան Մարտակերտի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
-Միևնույն ժամանակ հայտարարությունը պարունակում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԼՂՀ ժողովրդին ուղղված կապիտուլյացիայի հին կոչը: Համատեղ հայտարարությունը հանգեց մեկ միակողմանի բանաձևի, որի համաձայն Ղարաբաղը պետք է հրաժարվի անվտանգության գոտուց: Շատ վտանգավոր է նման զիջումների գնալ մշուշոտ և անիրագործելի խոստման դիմաց, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել անորոշ ապագայում անորոշ սուբյեկտների անորոշ մի գործընթացում ապագայի ինչ-որ անհասկանալի մի պահի: Հայտարարությունն արված է կանխավ կեղծ և անարդյունավետ մեղադրանքի հիման վրա, որը վերաբերում է «տարածքների օկուպացիային,-ասել է Արամ Համբարյանը:
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment