7or.am. 28-6-2010- Մեկնաբանելով հունիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասել է, թե դա Հայաստանի վախվորած արտաքին քաղաքականության բնականոն գործընթացի արդյունք էր։
-ՀՌԱԿ-ը վերջին 7 տրիներին ասում էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հետապնդում է այնտեղ նարկայացված երկրների շահերը, մենք էլ նստել ենք հանցագործ ադրբեջանական կառավարության հետ բանակցությունների,-նշել է Հ. Առքելյանը և ասել, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը բերելու էր այս ձախողմանը։
Այս ամենը, նրա կարծիքով, կապված է նաև Իրանի ատոմային ծրագրերի դեմն առնելու հետ, քանի որ արևմուտքին պետք է, որ ադրբեջանա-իրանական սահմանն ամբողջությա՛մբ իրենց վերահսկողության տակ լինի, և ոչ թե մի մասը՝ ԼՂՀ զինված ուժերի հսկողության։
Անդրադառնալով վերոնշյալ հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքին՝ Հարություն Առաքելյանն ասել է.
-Նալբանդյանը մի բան է ասում, թե սա ինքնորոշման հնարավորություն է տալիս։ Բայց այդ փոքրիկ «պլյուսը» բոլոր մնացած մեծ «մինուսների» մեջ, կարծում եմ, արդյունք չի տա, մանավանդ որ խոսվում է փախստականների վերադարձի մասին, իսկ դա մենք գիտենք՝ ինչ է նշանակում։
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment