Saturday, June 12, 2010

ՍԱ-ն Իսրայելին կտրամադրի՞ իր օդային տարածքը Իրանի դեմ

Aysor.am. 12-6-2010- Լոնդոնյան «Թայմս» թերթի տեղեկացմամբ` Սաուդյան Արաբիան փաստացի համաձայնվել է տրամադրել իր երկրի օդային տարածքն իսրայելական օդուժին` Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման դեպքում: Թերթը, հղում անելով ԱՄՆ Պենտագոնում իր աղբյուրին, հայտնում է, որ Պետքարտուղարությունը ևս համաձայն է այդ որոշման հետ: Իրանում գրոհի առավել նպատակային թիրախներն են Նաթանզայում և Կումայում ուրանի հարստացման գործարանները, Առաքում` ռեակտորը, Սփահանում`գազի պահեստը: Ինչպես հայտնում է ԻՍՐԱ.քոմ-ը, Իսրայելի հետ Սաուդյան Արաբիայի համագործակցության պատրաստակամության մասին տեղեկությունները առաջին անգամ չեն հայտնվում, բայց միշտ հերքվում են Էլ-Ռիադի կողմից: Գրեթե չկա հավանականություն, որ Միացյալ Նահանգները թույլ կտան Իսրայելին հարված հասցնել Իրանին, մանավանդ որ դրան դեմ է Ռուսաստանը: Այնուամենայնիվ, Վաշինգտոնին հարկավոր է գոնե դեկլարատիվ պահպանել Իրանի դեմ միջազգային հանրության միասնականությունը: Այդ է պատճատը, որ Սպիտակ տունը ցավագին է ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին առաջարկին Թուրքիայի դեմ քվեարկելուն:

No comments: