Saturday, June 12, 2010

Թուրքիայի նախագահը չի բացառել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

7or.am. 12-6-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ հայտարարելով, որ Իսրայելը պետք է փոխհատուցում տա «Ազատության նավատորմի» միջադեպի բոլոր տուժածներին։ ««Ազատության նավատորմի» վրա հարձակումը կարելի է համեմատել միայն Ալ-Քաիդայի հարձակման հետ»,-ասել է Գյուլը։ Նա նաև նկատել է, որ Թուրքիան համաձայնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկին՝ թուրք և իսրայելցի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել միջադեպը հետաքննող անկախ հանձնաժողով։ Սակայն Իսրայելը տվյալ առաջարկի վերաբերյալ իր պատասխանը դեռևս չի տվել։ «Եթե իրավիճակը չփոխվի, և իսրայելական կողմը չվերանայի իր դիրքորոշումը, նախկին հարաբերությունները վերականգնելը շատ դժվար կլինի»,-ընդգծել է Գյուլը՝ չբացառելով Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը։

No comments: