Thursday, June 24, 2010

Արցախի նախագահը պետք է նախ պարգևատրեր Արցախի պաշտպանության ժամանակ զոհված չորս զինվորականներին. Արա Պապյան

Tert.am. 24-6-2010- «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն իր «Երախտագիտությունը պետության հիմքերն ամրապնդող արժեք է» հրապարակման մեջ անդրադարձել է օրերս Արցախի նախագահի կողմից ոստիկանության և ազգային անվտանգության ղեկավարներին և մի խուրբ աշխատակիցների թանկարժեք նվերներ և դրամական պարգևավճարներ հանձնելու տեղեկատվությանը։ «Անհասկանալի է: Նախ անհասկանալի է, թե ինչո՞ւ են մարդիկ «թանկարժեք նվերներ և դրամական պարգևավճարներ» ստանում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար: Դրա համար նրանք աշխատավարձ են ստանում: Հետո, եթե ինչ-որ մեկը պիտի դրամական պարգևավճար ստանար, դա Արցախի սահմանամերձ գյուղում ապրող գյուղացին պիտի լիներ, քանզի նախ նա դրա կարիքն ունի, հետո նրա նվիրումն ու վաստակն անհամեմատելի են քաղաքաբնակ պաշտոնյայի արածի հետ: Սակայն իմ բուն խոսքը դրա մասին չէ: Եթե այս օրերին Արցախի նախագահի կողմից ինչ-որ մարդիկ պիտի պարգևատրվեին, ապա դրանք Արցախի պաշտպանության ժամանակ զոհված չորս և վիրավորված ևս չորս զինվորականները պիտի լինեին: Ես առաջին հերթին նկատի ունեմ մարտական շքանշաններով պարգևատրելը, քանի որ, ինչպես գրել էր ԼՂ պաշտպանության նախարարությունը, նրանք զոհվել են մարտի ժամանակ: Անկախ այն բանից, թե ի՞նչ կբացահայտի հետագա անաչառ քննությունը (հուսանք, որ այդպիսինը կլինի) պարզելու համար, թե ինչպե՞ս եղավ, որ հակառակորդը մեր դիրքերը հանկարծակիի բերեց, միևնույն է, այս մարդիկ տվել են իրենց կյանքը կամ արյունը, հետևաբար նրանք արժանի են Արցախի երախտագիտությանը: Առանց երախտագիտության չի կարող լինել լիասիրտ նվիրում: Երախտագիտությունը մեծ խորհուրդ ունի իր մեջ, որ ավելի շատ ողջերին և ապագա մարտիկներին է պետք: Երախտագիտությունը պետության հիմքերն ամրապնդող արժեք է»,- նշում է Արա Պապյանը։ «Անհասկանալի է: Նախ անհասկանալի է, թե ինչո՞ւ են մարդիկ «թանկարժեք նվերներ և դրամական պարգևավճարներ» ստանում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար: Դրա համար նրանք աշխատավարձ են ստանում»:

No comments: