7Or.am. 29-6-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, թե ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ ներկայիս նախագահ Մովլուդ Չավուշօղլուի աջակցությամբ շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու» մասին գրավոր հայտարարությունը, որի տակ ստորագրել է 34 պատվիրակ։
-Մեր պատվիրակությունը դրան հակառակ՝ մի հայտարարություն պատրաստեց և կարողացավ պատկառելի թվով՝ Վեհաժողովի 56 պատվիրակի ստորագրություն ապահովել մեր կազմած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պատասխանատվությամբ և նպատակի հստակությամբ գործելու անհրաժեշտության մասին» գրավոր հայտարարությունը,-ասել է նա։
Ըստ Զարուհի Փոտանջյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ենթահանձնաժողովի գործունեության հարցը տեղափոխվել է աշնանային նստաշրջան, որի ժամանակ հայկական պատվիրակության աշխատանքը շատ ավելի բարդ է լինելու։
-Արդեն հաջորդ նստաշրջանի ժամանակ Թուրքիան, փաստորեն, ունենում է երկակի աջակցություն, որովհետև այս պահի դրությամբ Նախարարների կոմիտեում ղեկավարող պետությունը նախին Հարավսլավիայի Հանրապետությունը՝ Մակեդոնիան է, իսկ մյուս նստաշրջանին Թուրքիան է գլխավորելու և դժվարացնելու է մեր աշխատանքը։ Կարծում եմ, իրենց ջանքերը կհամատեղեն Չավուշօղլուն և Թուրքիայի Հանրապետության այդ ներկայացուցիչը, որը հավանաբար Դավութօղլուն կլինի, եթե այդ ժամանակ ինքը լինի ԱԳ նախարարը։ Հետևաբար, այս պարագայում մեր աշխատանքն ավելի կդժվարանա, բայց կարող եմ ասել, որ եթե պատվիրակությունն ունենա միասնական դիրքորոշում նման հարցերի վերաբերյալ, ապա ես չեմ կարծում, թե մենք չկարողանանք հաղթահարել դժվարությունները։ Եթե իրենք 1 ամսվա ընթացքում էին 34 ստորագրություն հավաքել, ապա մենք մի քանի օրում ենք 56-ը հավաքել, հետևաբար մենք կարող ենք,-ասել է նա։Tuesday, June 29, 2010
Զ. Փոստանջյան. «Ադրբեջանական քարոզչությունն ազդում է»
7Or.am. 29-6-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, թե ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ ներկայիս նախագահ Մովլուդ Չավուշօղլուի աջակցությամբ շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու» մասին գրավոր հայտարարությունը, որի տակ ստորագրել է 34 պատվիրակ։
-Մեր պատվիրակությունը դրան հակառակ՝ մի հայտարարություն պատրաստեց և կարողացավ պատկառելի թվով՝ Վեհաժողովի 56 պատվիրակի ստորագրություն ապահովել մեր կազմած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պատասխանատվությամբ և նպատակի հստակությամբ գործելու անհրաժեշտության մասին» գրավոր հայտարարությունը,-ասել է նա։
Ըստ Զարուհի Փոտանջյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ենթահանձնաժողովի գործունեության հարցը տեղափոխվել է աշնանային նստաշրջան, որի ժամանակ հայկական պատվիրակության աշխատանքը շատ ավելի բարդ է լինելու։
-Արդեն հաջորդ նստաշրջանի ժամանակ Թուրքիան, փաստորեն, ունենում է երկակի աջակցություն, որովհետև այս պահի դրությամբ Նախարարների կոմիտեում ղեկավարող պետությունը նախին Հարավսլավիայի Հանրապետությունը՝ Մակեդոնիան է, իսկ մյուս նստաշրջանին Թուրքիան է գլխավորելու և դժվարացնելու է մեր աշխատանքը։ Կարծում եմ, իրենց ջանքերը կհամատեղեն Չավուշօղլուն և Թուրքիայի Հանրապետության այդ ներկայացուցիչը, որը հավանաբար Դավութօղլուն կլինի, եթե այդ ժամանակ ինքը լինի ԱԳ նախարարը։ Հետևաբար, այս պարագայում մեր աշխատանքն ավելի կդժվարանա, բայց կարող եմ ասել, որ եթե պատվիրակությունն ունենա միասնական դիրքորոշում նման հարցերի վերաբերյալ, ապա ես չեմ կարծում, թե մենք չկարողանանք հաղթահարել դժվարությունները։ Եթե իրենք 1 ամսվա ընթացքում էին 34 ստորագրություն հավաքել, ապա մենք մի քանի օրում ենք 56-ը հավաքել, հետևաբար մենք կարող ենք,-ասել է նա։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment