Thursday, June 10, 2010

Ֆրանսիայում սկսվել է հայ երեխայի «չկանխամտացված սպանության» գործի նախաքննությունը

News.am. 10-6-2010- Ֆրանսիայում սկսվել է նախաքննությունը բժշկի դեմ՝ Մարսելի «Timone» հիվանդանոցում փետրվարի սկզբին 6-ամյա հայ երեխայի «ոչ կանխամտածված սպանության համար»: Երեխան տառապում էր քաղցկեղի ծանր տեսակով: Այդ մասին նախօրեին ֆրանսիական «Le Monde»-ին հայտնել է ընտանիքի փաստաբանը: Երեխայի ծնողները, ովքեր բնակվում են Երեւանից 100 կմ հեռավորության վրա, «զայրացած են, եւ որոշել են հայց ներկայացնել»,- ասել է Ռոբերտ Շիշը: Նշենք, որ երեխան հոր ուղեկցությամբ Ֆրանսիա էր ժամանել դեկտեմբերի վերջին, ծանր վիճակում: Նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Դրանից քիչ անց նրան դեղամիջոց էր ներարկվել, որը պետք է բուժեր երեխային: Սակայն ներրկման չափաբաժինը գերազանցել էր թույլատրելի նորման, եւ գերդոզավորումը «արագացրել էր նրա մահը», որ տեղի էր ունեցել փետրվարի 3-ին, հաղորդել է հիվանդանոցի տնօրեն Պետր Պինցելլին:

No comments: