Tert.am. 7-6-2010- Այսօր առավոտյան Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայի մեկնարկից մեկ ժամ առաջ կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը, նախապես հայտարարվածի համաձայն, բողոքի ակցիա անցկացրեց, որին մասնակցում էին ոչ միայն նախաձեռնության անդամները, այլև հանրությանը հայտնի մի շարք գործիչներ։
«Հոս Հայաստա՞նն է», «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Կողմ ես՝ հեռացիր», «Պահանջում ենք Աշոտյանի հրաժարականը», «Ազգադավ օրինագիծը հանել անդարձ», «Հայերենի հետ կարող է մրցել միայն հայերենը» բովանդակությամբ ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները հավաքվեցին կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ՝ պատգամավորներին հանդիպելու ակնկալիքով։ Բացի երիտասարդներից, ակցիային մասնակցում էին Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Զարուհի Փոստանջյանը, Կարապետ Ռուբինյանը։
Ինչպես հայտնի է, բողոքի ակցիայի կազմակերպիչները բողոքում են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի դեմ, որով առաջարկվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ։ Նախագիծն ուրբաթ ԱԺ համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել և ընդգրկվել ԱԺ այսօր մեկնարկող քառօրյայում։
Ակցիայի մասնակիցները պատգամավորներին մուտքի մոտ բաժանեցին իրենց առաջարկությունների փաթեթը, ոմանք օրենսդիրներին դիմավորում էին բացականչություններով։ Ոստիկանները, ի դեպ, նրանց չէին խանգարում, միայն հորդորում էին ազատ պահել նիստերի դահլիճի մուտքը։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները մասնակիցներին բաժանեցին նաև 4 կետից բաղկացած իրենց պահանջները, այդ թվում՝ օրինագիծը օրակարգից հանելու պահանջը, օրինագծի վերաբերյալ լսումներ անցկացնելը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իր պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը։Monday, June 7, 2010
Հոս Հայաստա՞նն է. Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև
Tert.am. 7-6-2010- Այսօր առավոտյան Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայի մեկնարկից մեկ ժամ առաջ կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը, նախապես հայտարարվածի համաձայն, բողոքի ակցիա անցկացրեց, որին մասնակցում էին ոչ միայն նախաձեռնության անդամները, այլև հանրությանը հայտնի մի շարք գործիչներ։
«Հոս Հայաստա՞նն է», «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Կողմ ես՝ հեռացիր», «Պահանջում ենք Աշոտյանի հրաժարականը», «Ազգադավ օրինագիծը հանել անդարձ», «Հայերենի հետ կարող է մրցել միայն հայերենը» բովանդակությամբ ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները հավաքվեցին կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ՝ պատգամավորներին հանդիպելու ակնկալիքով։ Բացի երիտասարդներից, ակցիային մասնակցում էին Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Զարուհի Փոստանջյանը, Կարապետ Ռուբինյանը։
Ինչպես հայտնի է, բողոքի ակցիայի կազմակերպիչները բողոքում են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի դեմ, որով առաջարկվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ։ Նախագիծն ուրբաթ ԱԺ համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել և ընդգրկվել ԱԺ այսօր մեկնարկող քառօրյայում։
Ակցիայի մասնակիցները պատգամավորներին մուտքի մոտ բաժանեցին իրենց առաջարկությունների փաթեթը, ոմանք օրենսդիրներին դիմավորում էին բացականչություններով։ Ոստիկանները, ի դեպ, նրանց չէին խանգարում, միայն հորդորում էին ազատ պահել նիստերի դահլիճի մուտքը։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները մասնակիցներին բաժանեցին նաև 4 կետից բաղկացած իրենց պահանջները, այդ թվում՝ օրինագիծը օրակարգից հանելու պահանջը, օրինագծի վերաբերյալ լսումներ անցկացնելը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իր պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment