Tuesday, June 22, 2010

ԵԱՀԿ ղեկավարն էլ խուսափեց Ադրբեջանին ուղղակիորեն դատապարտելուց

Tert.am. 22-6-2010- ԵԱՀԿ ղեկավար, Ղազախստանի պետքարտուղար և արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով չորս հայ զինծառայող էր զոհվել։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունում։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին խելամիտ այլընտրանք գոյություն չունի»,- ասել է Սաուդաբաևը՝ հավելելով. «Պետք է ձեռնարկվեն արդյունավետ միջոցներ՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»։ Սաուդաբաևը նշել է, որ աջակցում է կառուցողական երկխոսությանն ուղղված Մինսկի խմբի շրջանակում ձեռնարկվող ջանքերին։ Նա հանձնարարել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին սերտորեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ երկարաձգվող հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում։

No comments: