Saturday, June 12, 2010

Պուտինն ու Ֆիյոնը քննարկել են Ղարաբաղյան հարցը

Tert.am. 11-6-2010- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Վրաստանի հետ հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Իրանի խնդրին և ԵԱՀԿ շրջանակում Ղազախստանում կայանալիք անվտանգության համագումարի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։ Երկու երկրների վարչապետները քննարկել են նաև ֆրանսիական ձեռնարկությունների հնարավոր ներդրումային ծրագրերը Ռուսաստանում և Հեռավոր Արևելքում։

No comments: