Saturday, June 12, 2010

«Էստոնիան չի ցանկանում և չի պատրաստվում միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին»

Panorama.am. 11-6-2010- «Էստոնիան հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և չի ցանկանում միջամտել այդ հակամարտության կարգավորման հարցում»: Այս մասին Panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում ասել է էստոնիայի խորհրդարանի արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էնն Էսման: «Վերջերս Տալլինում տեղի ունեցավ համաժողով ` կազմակերպված Էստոնիա-Ադրբեջան բարեկամության խորհրդարանական խմբի կոմղմից, որտեղ ես ելույթ ունեցա և ասացի, որ Ղարաբաղի հարցը հուզում է Եվրոպային, հետևաբար, նաև` Էստոնիային: Իմ ելույթում ես հիշեցրի Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևի մասին, սակայն երբեք չեմ հայտարարել, որ Հայաստանը պետք է զորքերը հանի Ղարաբաղից», -լրատվամիջոցին ասել է էստոնացի պատգամավորը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-երում շրջանառվող այն տեղեկատվությունը, որի համաձայն, Էնն Էսման Տալլինում տեղի ունեցած «Եվրախորհրդարանի երկրների խորհրդարանները և Ադրբեջանը. միջխորհրդարանական համագործակցություն» խորագրով համաժողովում, իբր հայտարարել է, որ «Հայաստանը պետք է ի կատար ածի Եվրախորհրդարանի բանաձևը և ազատագրի Ադրբեջանի բռնազավթած հողերը»: Էնն Էսմայի խոսքով, Էստոնիան իր վրա պատասխանատվություն չի վերցնի և չի հայտարարի, թե հակամարտող կողմերից ով է ճիշտ և ով` մեղավոր: Նա հայտնել է նաև պաշտոնական Տալլինի դիրքորոշումը, ըստ որի այդ հակամարտությունը միայն Հայաստանի և Ադրբեջանի գործն է, ապա ավելացրել, որ միանգամայն սխալ կլիներ հակամարտության մասին տեղեկատվությանը չտիրապետելով` դատողություններ անել այդ հարցի շուրջ:

No comments: