Wednesday, June 30, 2010

Հայաստանի միջազգային պահուստները սկսել են նվազել

News.am. 30-6-2010- Ըստ Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տեղեկատվության` ՀՀ համախառն միջազգային պահուստները 2010 թ. մայիսին կազմել են 1.78 մլրդ դոլար` մարտի վերջի համեմատ նվազելով 128 մլն դոլարով: Համեմատության համար` 2009 թ. վերջին մեր միջազգային պահուստները կազմել են մոտ 2 մլրդ դոլար: Հայաստանի միջազգային պահուստները վերջին 2 տարում ունեցել են հետեւյալ դինամիկան: 2008 թ. սկզբի 1.6 մլրդ դոլարից դրանք տարեվերջում նվազել են մինչեւ 1.4 մլրդ դոլար: 2008 թ. չորրորդ եւ 2009 թ. առաջին եռամսյակում ԿԲ-ն փոխարժեքը ֆիքսված պահելու համար մեծ քանակությամբ դոլար վաճառեց, որի հետեւանքով էլ միջազգային պահուստները նվազել են` մասնակի վերականգնվելով վարկերի հաշվին: Արդյունքում` 2009 թ. առաջին եռամսյակի վերջում միջազգային պահուստները նվազեցին մինչեւ 1.3 մլրդ դոլարի, որից հետո ունեցան աճի միտում` առավելագույն պիկին հասնելով տարեվերջին: Ներկա դրությամբ` միջազգային պահուստների 68 տոկոսը կամ 1.2 մլրդ դոլար պահվում է օտարերկրյա արժեթղթերով: Կանխիկ արտարժույթը կազմում է ընդամենը 546 մլն դոլար, որից 122 մլն դոլարը գտնվում է օտարերկրյա առեւտրային բանկերում, մնացածը` պահ է տրված Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Հաշվարկների միջազգային բանկին:

No comments: