Monday, June 28, 2010

ԱՄՆ Պետքարտուղարություն. «Թուրքիան պետք է ապացուցի իր նվիրվածությունն Արևմուտքին»

Haynews.am. 28-6-2010- G20-ի Օբամա-Էրդողան հանդիպումից առաջ ԱՄՆ Պետքարտուղարի Եվրասիայի և Եվրոպայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Գորդոնը նշել է. «Մենք չենք կասկածում, որ Թուրքիան հավատարիմ է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին և Եվրոպային, սակայն Անկարան կարիք ունի նաև ապացուցելու իր նվիրվածությունը»: Գորդոնի հայտարարությունը մեկնաբանել է նաև Էրդողանը` հայտարարելով, որ իրենք կարիք չունեն «իրենց գործընկերներին ապացուցելու այն, ինչ ապացուցվել է տարիների ընթացքում»:

No comments: