Sunday, June 27, 2010

Ադրբեջանը կրկին խոսում է պատերազմի մասին

7or.am. 26-6-2010- Հունիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երկրի զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի ներկայիս ռազմական ներուժը նրան թույլ է տալիս ամենակարճ ժամկետում կատարելու ցանկացած խնդիր։ «Ադրբեջանը չի ցանկանում դիմել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ռազմական լուծմանը, բայց այդ տարբերակը երբեք չի բացառել»,-ընդգծել է նա։ Իր վերջին ելույթներից մեկում Աբիևը հաղորդել էր, թե վերջին ժամանակներում ադրբեջանական բանակը համալրվել է ռազմամթերքի ամենաարդիական տեսակներով, այդ թվում՝ զրահատեխնիկայով, և «ադրբեջանական բանակը հնրավորություն ունի Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նպատակակետի պարտության մատնելու»։ Հատկանշականը սակայն այն է, որ այսօր պատերազմից խոսում է նա, ում հրամանատարության տակ գտնվող բանակը ջախջախվեց, և ով հայկական կողմից խաղաղություն էր խնդրում։

No comments: